Թուրքիան հերքել է տեղեկություններն այն մասին, որ Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակներում հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական բնակչությանը: Այս մասին ասվում է Թուրքիայի վարչապետի վարչակազմին կից համակարգող կենտրոնի հայտարարության մեջ:
Նախօրեին քրդական ուժերը հայտարարել էին առնվազն 15 խաղաղ բնակչի մահվան մասին: Նշվում էր, որ նրանք սպանվել են սիրիական Ջարաբլուս քաղաքից հարավ ընկած գյուղում թուրքական օդուժի հարվածների հետևանքով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից Թուրքիան գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում: