Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում ներկա գտնվել օգոստոսի 31-ին Անթալիայում Ռուսաստանի ու Թուրքիայի ֆուտբոլային ընտրանիների ընկերական հանդիպմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կերկրպագենք հեռվից», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով թուրքականլրատվամիջոցների հաղորդումները, թե ՌԴ նախագահը մտադիր է Թուրքիայի նախագահի հետ միասին հետևել այդ հանդիպմանը: