Իրանի զինվորականները ֆիքսել են ամերիկյան անօդաչու թռչող սարք, որը մտել է Իրանի օդային տարածք, հայտնում է Reuters-ը՝ իրանական Tasnim գործակալությանը հղումով:
«Հակաօդային պաշտպանության իրանական ուժերը ֆիքսել են և նախազգուշացում արել ամերիկյան անօդաչու սարքին, որը երկուշաբթի մտել է երկրի օդային տարածք: Այն թռչելիս է եղել Աֆղանստանից: Անօդաչու սարքը լքել է այդ տարածքը»,- ասվում է Իրանի զինվորականների հայտարարությունում:
Օրերս Վաշինգտոնը մեղադրել է Թեհրանին ամերիկյան նավերին չափազանց մոտ գտնվելու համար: ԱՄՆ ռազմածովային ուժերի նավաստիները նախազգուշացնող կրակ են բացել, ինչից հետո իրանական նավը հեռացել է: