Դամասկոսը Ռուսաստանի միջոցով տեղեկացված է եղել Սիրիայի տարածքում թուրքական զինուժի գործողության մեկնարկի մասին: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
«Բոլոր հետաքրքրված կողմերը տեղյակ են եղել «Եփրատի վահան» գործողության մեկնարկի մասին՝ ներառյալ Դամասկոսին, որին տեղյակ է պահվել Ռուսաստանի միջոցով, մենք դրանում վստահ ենք», - նշել է թուրք պաշտոնյան:
Քուրթուլմուշը նաև ընդգծել է, որ Անկարան մտադիր չէ Սիրիայում մշտական ուժ դառնալ, սական եթե տարածաշրջանում Թուրքիայի անվտանգության սպառնալիք լինի, Անկարան անմասն չի մնա»: