ԱՄՆ-ում կանխվել է Օբամայի դեմ մահափորձը

10:05     30 օգոստոսի, 2016

Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է Մասաչուսեթս նահանգ բնակիչ Ջոզեֆ Գարգյուլոյին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափորձ ծրագրելու կասկածանքով, հայտնում է BBC-ը:

Նշվում է, որ խուզարկության ժամանակ 40-ամյա կասկածայալի մոտ հայտնաբերվել է զենք, զինամթերքի ու պայթուցիկ նյութերի մեծ պաշար։

Քննության տվյալներով՝ Գարգյուլոն բազմիցս ցանկություն է հայտնել սպանելու Օբամային է Մարտաս-Վինյարդ կղզում գտնվող գոլֆի դաշտում։

Նշվում է, որ Գարգյուլոն նախկինում հոգեբուժարանում բուժում է անցել:


© armedia.am