Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ ու Ճարտար քաղաք և մասնակցել այդ բնակավայրերում Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անվան նոր մարզական համալիրների բացման հանդիսավոր արարողություններին, հայտնում Արցախի նախագահ մամուլի ծառայությունը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերար Վլադիմիր Ավագյանին այս կարևոր ծրագրերն իրականացնելու համար՝ նշելով, որ մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակությունն այսուհետ էլ լինելու է մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգևարքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: