Վրաստանում հարսանիքի ժամանակ ավելի քան 180 հոգի թունավորվել է

12:54     30 օգոստոսի, 2016

Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ ավելի քան 180 հոգի թունավորվել է, հայտնում են վրացական լրատվամիջոցները: Տուժածների թվում կան նաև երեխաներ:

Հաղորդվում է, որ միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսվել: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ թունավորման պատճառը ժամկետանց սննդամթերքն է եղել: Մառնեուլի շրջանային հիվանդանոց է այցելել նաև վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ով զրուցել է բժիշկների և տուժածների հետ:


© armedia.am