Apple հայտարարել է ամենամյա ասուլիսի օրը, որի ժամանակ ավանդաբար ներկայացնում է իր գաջեթների նոր մոդելները, հայտնում է CNBC-ը:
Ինչպես ակնկալվում է, ընկերությունը սեպտեմբերի 7-ին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք միջոցառման ժամանակ կներկայացնի iPhone-ի նոր մոդելը՝ iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները:
Բացի սմարթֆոններից, ամերիկյան տեխնոլագիական հսկան սեպտեմբերի 7-ին կարող է ներկայացնել նոր Apple Watch ժամացույցը` կատարելագործված պրոցեսորով և GPS մոդուլով, ինչպես նաև նոր MacBook Pro-ն: