ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հնդկաստան ժամանելուն պես երկու ժամ մնացել է խցանման մեջ, որը գոյացել էր տեղատարափ անձրևների պատճառով։ Այս մասին Twitter-ում հայտնել է Bloomberg գործակալության թղթակից Նիկոլա Վադամսը։
«Ջոն Քերին անձրևոտ գիշերը Նյու Դելիում մնացել է խցանման մեջ՝ ինչպես մնացած բոլորը»,- գրել է Վադամսը։
Որոշ ժամանակ անց նա հստակեցրել է, որ Քերիի օդանավակայանից նշանակետ է հասել 2 ժամում։