Վրաստանի արևելյան շրջանում գտնվող Փոնիչալա - Մառնեուլ - Գուգութ միջազգային նշանակության ճանապարհի (վրաց-հայկական սահման) վերականգնումը մոտ ժամանակներս կավարտվի:
Դա ամենակարճ ուղին է, որը Քվեմո Քարթլիի տարածաշրջանը և Հայաստանը կապում է Թբիլիսիի հետ: 19,1 մլն լարի (մոտ 8,3 մլն դոլար) արժողությամբ նախագիծն իրականացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Հիշեցնենք, վերականգնման աշխատանքները սկսել են 2015-ի նոյեմբերին: