Ադրբեջանական «Յենի մուսաֆաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Գաջիևը հայտարարել է, որ Մուհամմեդ մարգարեն ազգությամբ ադրբեջանցի է եղել: Իր այս պատմական բացահայտմամբ նա կիսվել է ադրբեջանական դպրոցներից մեկի աշակերտների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Eadaily-ն:
«Ադրբեջանցի գիտնականներն իրականացրել են ավելի մանրակրկիտ վերլուծություն և բացահայտել են, որ իրականում Մուհամմեդը հենց ադրբեջանցի է եղել», - ասել է Գաջիևը՝ որպես ապացույց ներկայացնելով մարգարեի տարբեր նկարներ, նրա հագնվել, խոսելու, մարդկանց հետ շփվելու ոճը: