ZaRRian Corp ընկերությունը մշակել է ARMOJI հավելվածը, որը թույլ է տալիս Messenger, WhatsApp, Viber և այլ չաթերում հայկական թեմաներով էմոջիներ ուղարկել:
ARMOJI-ն այս պահին պարունակում է 170-ից ավելի էմոջիներ, որոնք պատկերացում են տալիս հայերի մտածելակերպի մասին: Այն հասանելի է առայժմ App Store-ում և միայն iOS օպերացիոն համակարգի համար: Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է մտնել iOS համակարգի կարգավորումները և ավելացնել ARMOJI ստեղնաշարը:
ARMOJI հավելվածն արժե 1.99 դոլար: