Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան

10:09     31 օգոստոսի, 2016

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին օգոստոսի 31-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությանը հղումով, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:

Նախատեսված է Ադրբեջանի նախագահի ընդհանուր ճաշ վրացական պատվիրակության հետ:

Կվիրիկաշվիլին ծաղիկներ կդնի Հեյդար Ալիևի գերեզմանին և անմար կրակի մոտ: Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և փոխարտգործնախարար Գիգի Գիգլաձեն:

Նշենք, որ օգոստոսի 29-ին պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

 

 


© armedia.am