Եվրախորհրդարանում գրանցել են բանաձևի նախագիծ, որով Ուկրաինան ներառվել է այն երկրների ցուցակում, որոնց քաղաքացիների համար չեղարկվում են վիզային պահանջները, հայտնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ փաստաթղթի նախագծի համար հիմք է ծառայել պատգամավոր Մարիա Գաբրիելի զեկույցը, որը դեռ պետք է հաստատի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեն: