Իրանի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել Սիրիայում շարունակվող թուրքական ռազմական գործողության կապակցությամբ՝ ընդգծելով Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը, փոխանցում է TACC-ը։
«Ահաբեկչության դեմ պայքար մղելու և տարածաշրջանային անվտանգության վերականգնման ջանքեր ձեռնարկելու տարածաշրջանի խաղաղասեր ազգերի ձգտումը չի կարող հիմք լինել Սիրիայի տարածքային ամբողջականության խախտման և առանց սիրիական իշխանությունների հետ համաձայեցման մարտական գործողությունների անցկացման համար»,- ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։
Նա նաև հավելել է, որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայի տարածքում միայն բարդացնում է տարածաշրջանային իրավիճակը։ Ղասեմիի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի թուրքական բանակն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում։