ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել է երկրում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ, որը ի սկզբանե հայտարարվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Ջորջ Բուշ կրտսերի կողմից։
Օբամայի հրամանագրում նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմի և իշխանությունների համապատասխան լիազորությունների երկարացումը կապված է պահպանվող ահաբեկչական սպառնալիքի հետ։
Փաստաթուղթը ԱՄՆ իշխանությունների հստակ գործողությունների մասին տեղեկություն չի պարունակում, սակայն որոշիչ է ահաբեկչական սպառնալիքին արձագանքելու համար համապատասխան միջոցառումների ընդունման առումով։