Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում Եվրոպային դիմագրավել թուրքական ագրեսիային Սիրիայում

14:02     31 օգոստոսի, 2016

Եվրախորհրդարանի անդամները վստահություն են հայտնում, որ Թուրքիայի գլխավոր թիրախը Սիրիայում քրդերն են: Նրանք միաժամանակ մեղադրել են Անկարային Սիրիայում ԻՊ-ին աջակցություն տրամադրելու մեջ: Այս մասին հայտնում է քրդական Rudaw գործակալությունը:

«Թուրքիան ձևացնում է, որ պայքարում է ԻՊ-ի դեմ, բայց փաստացի նրանք փորձում են ոչնչացնել Սիրիայի քրդերին Իրաքյան Քրդստանի նմանությամբ քրդական շրջանի ստեղծումը կասեցնելու նպատակով», - ասել է Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարկ Դեմեսմայքերը:

«Թուրքիայի գլխավոր նպատակը Սիրիայի քրդերին թուլացնելն է», - ասել է նա:

Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում ԵՄ-ին դիմագրավել թուրքական ներխուժմանը Սիրիա ոչ թե միայն խոսքով, այլ նաև գործողություններով:

Եվրախորհրդարանի մեկ այլ անդամ Մայքլ Գահլերն էլ նշել է, որ Թուրքիայի նկատմամբ պետք է նաև տնտեսական ճնշման միջոցներ կիրառվեն: 


© armedia.am