ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը զգուշացրել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի խախտումները կարող են նոր հակամարտության պատճառ դառնալ, ինչը «կողմերից ոչ մեկն իրեն թույլ տալ չի կարող»: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
Զգուշացումն արվել է միաձայն ընդունված բանաձևով, որով երկարացվում է Լիբանանի հարավում մոնիթորինգ իրականացնող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մանդատը մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը:
Անվտանգության խորհուրդը կոչ է արել կողմերին ջանքեր գործադրել հրադադրի կայունությունն ապահովելու համար: