Շտայնմայերը հայտնել է G8 Ռուսաստանի վերադարձի պայմանները

13:53     31 օգոստոսի, 2016

«Մեծ յոթնյակի» անդամները պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել վերջինիս վերադարձը G8, եթե առաջընաց գրանցվի սիրիական և ուկրաինական հակամարտությունների հարցում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը RedaktionsNetzwerks Deutschland-ին (RND) տված հարցազրույցում:

«Հակամարտությունները Սիրիայում և Ուկրաինայում ցույց են տալիս մեր հետաքրքրվածությունը՝ չբացառելու Ռուսաստանին աշխարհի առաջատար տնտեսություների սերտ համագործակցությունից: Եթե վերջապես զգալի առաջընթաց գրանցվի Ուկրաինայի արևելքում և Սիրիայի բանակցություններում, G7-ի գործընկերները պատրաստ են այդ մասին խոսել Մոսկվայի հետ»,- հայտարարել է Շտայնմայերը՝ ընդգծելով G8 վերադարձի բանալին Մոսկվայի ձեռքում է:


© armedia.am