Հայաստանն Իրանին է արտահանձնելու ութ դատապարտյալների

15:33     31 օգոստոսի, 2016

Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշքավին հայտնել է, որ ութ իրանցի դատապարտյալներ արտահանձնվելու են Հայաստանից: Առաջիկա 24 ժամվա ընթացքում նրանք կժամանեն Իրան:

2016 թվականի մարտին Հայաստանն արտահանձնել է ևս վեց իրանցիների:

Նրանց մեծ մասը դատապարտվել է Հայաստան թմրանյութեր մտցնելու համար:

Աղբյուրի համաձայն՝ ևս 32 իրանցիներ այս պահին բանտարկված են Հայաստանում: 


© armedia.am