Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշքավին հայտնել է, որ ութ իրանցի դատապարտյալներ արտահանձնվելու են Հայաստանից: Առաջիկա 24 ժամվա ընթացքում նրանք կժամանեն Իրան:
2016 թվականի մարտին Հայաստանն արտահանձնել է ևս վեց իրանցիների:
Նրանց մեծ մասը դատապարտվել է Հայաստան թմրանյութեր մտցնելու համար:
Աղբյուրի համաձայն՝ ևս 32 իրանցիներ այս պահին բանտարկված են Հայաստանում: