Օբաման կդառնա Wired ամսագրի նոյեմբերյան համարի խմբագիրը

16:30     31 օգոստոսի, 2016

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կդառնա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ամերիկյան Wired ամսագրի նոյեմբերյան համարի հրավիրված խմբագիրը:

Ամսագրի այդ համարը նվիրված կլինի ապագայում քաղաքականության վրա IT-տեխնոլոգիաների ազդեցությանը: Օբաման կկենտրոնանա այն դժվարությունների վրա, որոնք մարդկությունը պետք է հաղթահարի առաջ շարժվելու համար:

Նշենք, որ դա կլինի առաջին դեպքը ամսագրի խմբագիրը կլինի գործող նախագահ:

 


© armedia.am