Հայտնի է դարձել Ֆրանկֆուրտի օդանավակայանում իրականացվող տարհանման պատճառը
Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի առաջին տերմինալում ուղևորների տարհանում է սկսվել այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը ներխուժել է տերմինալի տարածք առանց ստուգում անցնելու:
Ինչպես նշում են օդանավակայանի ներկայացուցիչները, տարհանված ուղևորները պետք է ևս մեկ անգամ անցնեն ստուգումը, որոշ չվերթներ կարող են հետաձգվել, փոխանցում է BBC-ն:
Գերմանական ոստիկանությունը հայտնել է, որ դեռ չգիտեն ուղևորի կողմից խախտումը պատահական է եղել, թե՝ ոչ, և արդյոք նրա մոտ օդանավակայանի տարածքում արգելված իրեր են եղել: