Թուրքիան հերքում է PKK-ի հետ հրադադարի ձեռքբերումը

16:56     31 օգոստոսի, 2016

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի և PKK-ի/PYD-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն/ Դեմոկրատական միություն կուսակցություն) միջև հրադադարի մասին համաձայնագիր է կնքվել: Այս մասին հայտնում է թուրքական Yeni Safak պարբերականը:

Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով ամերիկյան պաշտոնյաների, հայտնել էին, որ Թուրքիայի աջակցությունը ստացող սիրիացի ապստամբերը և PKK-ի/PYD-ի ուժերը հրադադարի շուրջ համաձայնության են եկել:

«Թուրքիայի Հանրապետությունն անկախ, իրավակաան պետություն է», - ասել է թուրք նախարարը՝ ընդգծելով, որ անընդունելի է հավասարեցնել Թուրքիային և PKK-ին, և պնդել, թե նրանց միջև համաձայնություն է ձեռքբերվել: 


© armedia.am