Ղարաբաղյան հակամարտությունը կքննարկվի ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը

18:39     31 օգոստոսի, 2016

Գերմանիայի Պոտսդամ քաղաքում սեպտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական խորհրդում ծրագրվում է քննարկել հրատապ օրակարգի բոլոր հիմնական հարցերը, հայտնել է հանդիպման ղեկավար, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

«Ներկայիս՝ ճգնաժամերով տոգորված աշխարհում ԵԱՀԿ դերը հավանաբար ավելի քան երբևէ կարևոր է այն ամենում, որոնք վերաբերում են ճգնաժամային կառավարմանը Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Եվրոպայի այլ հակամարտություններում, ինչպես նաև խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում»,- Շտայնմայերի խոսքերը մեջ է բերում РИА Новости-ն։


© armedia.am