Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն:
«Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդի հարցեր: Հատուկ ուշադրություն կդարձվի մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի քննարկմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: