Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ, Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահին առաջադրել է 7 կարևոր նախապայմաններ, որոնց լուծման դեպքում երկկողմ հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն: Այս մասին գրում է թուրքական «Sözcü» պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն այսօր հրապարակած իր հոդվածում, փոխանցում է Ermenihaber-ը:
Ըստ Աթաքլըի` Պուտինը, դիմելով Էրդողանին, ասել է.
1.«Սիրիայի նկատմամբ ձեր վարած քաղաքականաթյունն ի սկսզբանե սխալ է ընթացել: Մենք Ասադին պաշտպանում ենք, դուք էլ արդեն համառությունից հրաժարվեք և ճանաչեք Ասադի գոյությունը»:
2. «Ղարաբաղը մեզ համար շատ կարևոր է: Գիտենք նաև, որ ձեզ համար էլ Ադրբեջանի պատճառով է կարևոր, սակայն այս հարցում զսպվածություն ցուցաբերեք: Այս խնդիրը լուծման կարիք ունի: Մեզ հակառակվելով՝ խնդիրը լուծելու փոխարեն, ավելի եք բարդացնում»:
3. «Ղրիմի հարցում դուք պաշտպանում եք մեր դեմ իրականացվող քայլերը: Եվ դա անում եք, Կովկասի որոշ երկրներում նույնպես: Սխալ եք անում: Դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը:»
4. «Մենք գիտենք, որ ձեր գործակալները Ղրղզստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում հետախուզական աշխատանքներ են իրականացնում և փորձում են տարածաշրջանի ժողովուրդներին մեր դեմ տրամադրել: Վերջ տվեք »:
5. «Այն դեպքում, երբ Սիրիայում միակ վտանգն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն է, Դուք Ձեր ուշադրությունը հրավիրում եք Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) վրա: ԺՄԿ-ն մեզ համար էլ է կարևոր: Որևէ քայլ անելիս այդ մասին մի մոռացեք: Հակառակ դեպքում տարածաշրջանն անցանկալի իրադարձությունների թատերաբեմ կարող է դառնալ»:
6. «Վերջ տվեք Սիրիա զենք և զինամթերք ուղարկելը: Ձեր սահմանները բաց են ահաբեկչական կառույցների և Ռուսաստանի շահերին դեմ հանդես եկողների համար: Վերահսկեք ձեր սահմանները: Ահաբեկչական կազմակերպությունների հանդեպ հանդուրժողականություն մի ցուցաբերեք»:
7. «Մի շարք թուրք նախարարների և պաշտոնյաների հակառուսական հայտարարությունները մեզ չափազանց անհանգստացնում են: Հատկապես ինքնաթիռի խոցումից հետո արված որոշ հայտարարություններ չեն մոռացվել: Այսուհետ կխնդրեմ, որ ավելի զուսպ լինեն»: