Թուրքիայի Քարաբյուք նահանգի Սաֆրանբոլու շրջանի ժանդարմական գնդում զինծառայողների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 10 զինծառայող է վիրավորվել, որից մեկը` ծայրահեղ ծանր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Անատոլու» լրատվական գործակալությանը, 30 զինվորների միջև վիճաբանությունն սկսվել է ճաշարանում, ինչն էլ վերածվել է զանգվածային կռվի:
Արյունալից ծեծկռտուքը հրամանատարության կողմից հնարավոր է եղել դադարեցնել օդ կրակոցներ արձակելու շնորհիվ:
Զանգվածային ծեծկռտուքի պատճառը դեռևս հայտնի չէ: