Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը և հայտնի ամերիկահայ գրող-հրապարակախոս Քրիս Բոհջալյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային ոլորտին:
Նախագահ Սահակյանը ողջունել է Քրիս Բոհջալյանի այցելությունն Արցախ՝ նշելով, որ նրա աշխատանքները ծանոթ են երկրի արվեստասեր հանրությանը և կարևոր դերակատարություն ունեն արտաքին աշխարհին հայոց պատմությունը, հատկապես` Մեծ եղեռնը ներկայացնելու գործում: