ԻՊ-ն անվանել է իր գլխավոր թշնամուն

11:17     1 սեպտեմբերի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին անվանել են «անհավատ» և հայտարարել, որ նա հանդիսանում է իրենց թիվ մեկ թշնամին, փոխանցում է ծայրահեղականների Dabiq ամսագիրը:

«Մենք քեզ ատում ենք այն բանի համար, որ աշխարհիկ և լիբերալ հասարակությունը թույլ է տալիս այն, ինչ Ալլահը արգելում է»,- ասված է ծայրահեղականների ուղերձում:

Մասնավորապես զինյալները 79-ամյա քահանայապետին մեղադրում են, որ նա աջակցում է ԼԳԲՏ հասարակության ներկայացուցիչներին:

Բրիտանական Daily Express պարբերականի փոխանցմամբ՝ ավելի վաղ ԻՊ-ն հրապարակել էր տեսանյութ, որտեղ պատմվում էր Վատիկանի վրա հարձակման և պապի սպանության կոնկրետ պլանների մասին: Թե երբ է համացանցում հայտնվել այդ հոլովակը, պարբերականը չի հստակեցնում:

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ պապը չի վախենում ծայրահեղականների սպառնալիքներից:


© armedia.am