Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը խարդախությունների բացահայտման գործով առգրավել է Թայվանի 34 քաղաքացու անձնագիր: Այս մասին հայտնում է թայվանական Focus Taiwan գործակալությունը՝ երկրի արտաքին գործերի նախարարությանը հղումով:
Հաղորդվում է, որ Հայաստանի ոստիկանությունը չինարենի մանդարին բարբառով խոսող կասկածյալների կողմից խարդախության հետ կապված հանցագործությունների վերաբերյալ հետաքննության շրջանակում Հայաստանի ոստիկանությունն այս ամիս խուզարկել է երկու տուն և հյուրանոցը, որտեղ բնակվում էին Թայվանի քաղաքացիները:
Ոստիկանությունն առգրավել է անձնագրեր, բջջային հետախոսներ, համակարգիչներ, որոնք պատկանում էին 34 թայվանցիների: Վերջիններս հսկողության տակ են գտնվում: Նրանք կարող են ազատորեն շրջել Հայաստանում, սակայն անձնագրերի առգրավման պատճառով չեն կարող լքել երկիրը:
Թայվանի ԱԳՆ-ից հայտնել են, որ թայվանցիներից ոմանք կապվել են Ռուսաստանում Թայվանի ներկայացուցչական գրասենյակի հետ՝ օգնություն խնդրելով: Նախարարությունը հայտնել է նաև, որ հարցի առնչությամբ Ռուսաստանում Թայվանի ներկայացուցիչ Դավիդ Վանգը մեկնել է Հայաստան: