Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հրաժարվել է վճարել ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար: Այս մասին Twitter-ում նա գրել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո:
«Դոնալդ Թրամփի հետ զրույցի հենց սկզբից ես պարզ հասկացրի, որ Մեքսիկան չի վճարի պատի համար»,- գրել է Նյետոն Twitter-ի իր էջում:
Թրամփը Մեխիկոյի նախագահական պալատում հանդիպման ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պնդել է, որ Նյետոյի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է պատի կառուցման առաջարկը, սակայն հարցը, թե ով պետք է վճարի դրա համար, չի բարձրացվել: