Գերմանիայի բանակը սիրիացի փախստականներին շինարարական գործ կսովորեցնի

19:04     1 սեպտեմբերի, 2016

Գերմանիայի զինված ուժերը սկսել են սիրիացի փախստականներին շինարարության հմտությունների ուսուցման պիլոտային նախագիծ:  Պաշտոնապես նախագծի մեկնարկը հինգշաբթի տվել են Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Գերմանիայի աշխատանքի տեղավորման դաշնային գործակալության տնօրեն Ֆրանկ-Յուրգեն Վայզեն:

Ուսուցման ծրագիրը կտևի 12 շաբաթ, որի ընթացքում ռազմական փորձագետները 120 փախստականի կսովորեցնեն ինժեներային և շինարարական աշխատանքների հմտություններ:

Գերմանիայում հույս ունեն, որ այդ հմտությունները պետք կգան փախստականներին, երբ նրանք վերադառնան Սիրիա, նույնիսկ եթե փախստականները որոշեն չվերադառնալ Սիրիա, նրանց հմտությունները պետք կգան Գերմանիայում և կօգնեն ավելի արագ ինտեգրվել հասարակությանը:


© armedia.am