Շոտլանդիայի բնակչության մեծ մասը աջակցում են Մեծ Բրիտանիայի կազմում տարածաշրջանի պահպանմանը՝ չնայած ԵՄ կազմից դուրս գալու Լոնդոնի ծրագրերին, գրում է TACC-ը։
YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման համաձայն՝ շոտլանդացիների 54 տոկոսը կողմ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի պահպանմանը, հարցման մասնակիցների 46 տոկոսը կողմ է հանդես եկել տարածաշրջանի անկախությանը։ Պատասխանողների 49 տոկոսը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիան ավելի շատ տնտեսական շահ կստանա։ Այդ տեսակետին համաձայն չէ 23 տոկոսը։