Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

11:58     2 սեպտեմբերի, 2016

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը մտադիր է այցելել Ադրբեջան: Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվական գործակալությունը՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով:

Հաղորդվում է, որ թուրք նախարարը Բաքու կժամանի մասնակցելու ADEX-2016 պաշտպանական արտադրանքի ցուցահանդեսին մասնակցելու համար:

Ադրբեջանական պաշտպանական ADEX 2016 միջազգային ցուցահանդեսը կանցկացվի Բաքվում սեպտեմբերի 27-30-ը:


© armedia.am