Ռիո-դե-Ժանեյրոյի իշխանությունները խնդրում են զինվորականների մշտական ներկայության մասին

13:39     2 սեպտեմբերի, 2016

Ռիո-դե-Ժայներոյի իշխանությունները դիմել են Բրազիլիայի կառավարությանը Օլիմպիական և Պարօլիմպիկ խաղերի անվտանգությունն ապահովող զինվորականներին քաղաքում մշտական հիմունքներով թողնելու խնդրանքով: Տեղական իշխանությունների կարծիքով՝ դա կօգնի հանցավորության բարձր մակարդակի դեմ պայքարում:

Այս տարվա հուլիսից բրազիլացի զինվորականները հսկողություն են իրականացնում Ռիո-դե-Ժայներոյի փողոցներում և ռազմավարական օբյեկտներում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ ընթացքում շրջանում կանխամտածված սպանությունների թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 17,6 տոկոսով:


© armedia.am