Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահպանողական կուսակցության խորհրդարանական ղեկավարին ասել է, որ իրեն չի օտարում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Խորհրդարանում Քրիստոնյա Դեմոկրատների ղեկավար Վոլկեր Քաուդերը կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մերկելն ընդգծել է իր դիրքորոշումն այս հարցում: Այս մասին տեղեկացրել են գործակալության՝ հանդիպմանը ներկա աղբյուրները:
Քաուդերը հայտնել է, որ Մերկելը նաև նշել է, որ քվեարկել է վերոնշյալ բանաձևի աջակցության օգտին քվեարկությունից առաջ կայացած կուսակցության հանդիպման ժամանակ՝ չնայած որ ներկա չի եղել հունիսին կայացած քվեարկությանը: