Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան երբեք թույլ չի տա «քրդական ահաբեկչական միջանցք» ստեղծել Սիրիայի հյուսիսում: Նա նաև հերքել է ԱՄՆ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ քրդական Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) ուժերը վերադարձել են Եփրատ գետի արևելյան ափ: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:
Նա նաև նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է ընտրություն անի Իսլամական պետության կամ PYD-ի միջև:
«Այս ահաբեկչական կազմակերպությունների միջև կիրառվող մեթոդների կամ թիրախների առումով որևէ տարբերություն չկա», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Անկարան զարմանքով է հետևում Արևմուտքում որոշ շրջանակների կողմից հնչող հայտարարություններին: