Սպիտակ տան կայքում թուրք ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման պահանջով կազմակերպված միջնորդագիրը հավաքել է ավելի քան 100 հազար ստորագրություն և դիտարկվելու է ամերիկյան իշխանությունների կողմից:
«Ես կցանկանայի, որ մեր կառավարությունը դադարեր ապաստան տալ Ֆեթհուլլահ Գյուլենին, և ցանկանում եմ, որ նա ուղարկվի Թուրքիա», - ասվում է միջնորդագրի տեքստում:
Միջնորդագրի հեղինակն ընդգծում է, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենահուսալի ու վաղեմի դաշնակիցն է, և որ ԱՄՆ-ը պետք է աշխատի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ, ինչի համար էլ կոչ է արվում արտահանձնել Գյուլենին, որին Անկարան մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: