2014-2016թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ կայացրել է 20 վճիռ: Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ի կատարումն վարչապետի հանձնարարականի, նա տվյալներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների վերաբերյալ:
Ըստ այդմ՝ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել է 4 վճիռ, որոնց համար սահմանվել է ընդհանուր 166 հազար եվրո հատուցման գումար, 2015-ին՝ 8 վճիռ՝ մոտ 86 հազար եվրո, 2016-ին՝ 8 վճիռ՝ մոտ 83 հազար եվրո:
Պատճառները, ըստ Հարությունյանի, մեր դատական համակարգում առկա սխալներն են: