Հայաստանը «Օսկարի» կներկայացնի «Երկրաշարժ» ֆիլմը

22:44     3 սեպտեմբերի, 2016

Հայկական ազգային կինոակադեմիայի նիստում կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում որոշում է կայացվել «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանկարգում ներկայացնել Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»   ֆիլմը, հաղորդում է Panorama- ն: 

Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ‪ Սարիկ Անդրեասյանի «‎Երկրաշարժ» ֆիլմի  պրոդյուսերն է «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը: Ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին  Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: Գլխավոր հերոսները` 28-ամյա հայ Ռոբերտ Մելքոնյանն ու  50-ամյա ռուս Անդրեյ Բերեժնոյն են:

 


© armedia.am