Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ տեսնում է դրական ելքի հավանականությունը Թուրքիայի և ԵՄ-ի միջև բանակցություններում Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վերացման հարցում, բայց դա դեռևս շաբաթների աշխատանք է պահանջում: Այս մասին հայտնում է AP-ն:
G-20 գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Մերկելն ասել է, որ իրենց չեն քննարկել հստակ ժամկետները, բայց պայմանավորվել են, որ դեռևս աշխատանք կա անելու:
Միևնույն ժամանակ Մերկելը լիահույս է, որ Էրդողանի հետ հանդիպումից հետո գերմանացի օրենսդիրները կկարողանան մուտ գործել թուրքական ավիաբազա: