REN TV-ն իր կայքում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չինաստանում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ որոշ ժամանակ նստած է եղել աչքերը փակ, գլուխը ձեռքով պահած։
Հեռուստաալիքը, հղում անելով անանուն բլոգերներին, հայտնում է, որ նախագահը ննջել է գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ։ Չի բացառվում, որ Օբաման պարզապես կարող էր փակ աչքերով մտածել։