Անկարան հայտարարել է ԻՊ-ից թուրք-սիրիական սահմանի ազատագրման մասին

11:07     5 սեպտեմբերի, 2016

Բոլոր ահաբեկչական կազմակերպությունները դուրս են մղվել թուրք-սիրիական սահմանից: Այս մասին  հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է BBC-ն:

«Այսօր Սիրիայի հետ մեր ընդհանուր սահմանի 91-կիլոմետրանոց հատվածը՝ Աազազից մինչև Ջերաբլուս, վերահսկողության տակ է վերցվել»,- հայտարարել է Յըլդըրըմը իր հեռուստատեսային ելույթի ժամանակ:

Սահմանի նկատմամբ վերահսկողության վերադարձը նշանակում է, որ ծայրահեղական խմբավորումները, որոնց նահանջին հասել է Անկարան, չեն կարողանա զենք և ամրացում ստանալ թուրք-սիրիական սահմանով անցնող երթուղիներով:


© armedia.am