Ռուսաստանում 2 տարեկան երեխայի դաժան սպանության կասկածանքով ադրբեջանուհի է ձերբակալվել

11:31     5 սեպտեմբերի, 2016

Ռուսաստանում ադրբեջանուհի է ձերբակալվել, ով կասկածվում է ռուսական Իվանովո քաղաքում երկու տարեկան աղջիկ երեխայի դաժան սպանության մեջ, հայտնում է ադրբեջանական APA ործակալությունը: 

Հաղորդվում է, որ նա 24 տարեկան է: Նա չի ընդունում իր մեղքը: 

Քննության վարկածի համաձայն՝ Գուլխար Շարալիևան առևանգել, այնուհետ դաժանորեն սպանել է երկու տարեկան երեխային, ով, ինչպես ենթադրվում է, իր ամուսնու արտամուսնական կապից ծնված դուստրն էր:


© armedia.am