Միհրան Հարությունյանի մենամարտի արդյունքը կբողոքարկվի. ՀԱՕԿ գլխավոր քարտուղար

15:56     5 սեպտեմբերի, 2016

ՀԱՕԿ-ը վարձել է միջազգային իրավաբաններ, որոնք աշխատանքներ են տանում Rio-2016 օլիմպիական խաղերի ընթացքում ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը բողոքարկելու հայեցակարգի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարուղար Հրաչյա Ռոստոմյանն՝ ամփոփելով 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

«Այստեղ նրբություն կա. մենք պետք է հստակ ներկայացնենք մեր բողոքարկման պատճառը: Չենք կարող միայն պասիվության համար դիմել դատարան, քանի որ դա ցանկացած մրցավար անհատապես է գնահատում: Հարցը պետք է խորն ուսումնասիրվի համապատասխան մարդկանց կողմից, և հետո նոր հայցադիմում ներկայացվի Լոզանի մարզական վճռաբեկ դատարան», - ասել է Ռոստոմյանը:


© armedia.am