Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրված փոխըմբռման հուշագրի շրջանակներում սեպտեմբերի 13-14 Բաթումիում կմասնակցի համակարգող Էլեկտրաէներգետիկ խորհրդի նիստին, հայտնում է РИА Новости-ն՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայությանը հղումով:
2015 թվականի դեկտեմբերին Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը ստորագրել են քառակողմ հուշագիր, որը նախատեսում է էլեկտրաէներգիայի հոսքերի փոխադարձ կառավարման, անվտանգության և էներգահամակարգերի հուսալիության մակարդակների բարձրացում՝ ուղղված «Հյուսիս-հարավ» էլեկտրաէներգիայի միջանցքի ստեղծմանը: Վերջինս հնարավորություն կտա աշխատելու ԵԱՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ: