Քլինթոնը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է տապալել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները

10:54     6 սեպտեմբերի, 2016

ԱՄՆ-ում նախագահական մրցապայքարի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ բավականին լուրջ է վերաբերվում Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հնարավոր տապալման սպառնալիքին:

«Ես իսկապես մտահոգված եմ մեր ընտրություններին ռուսական կառավարության միջամտելու մասին հավաստի հաղորդումներից» , - ասել է Քլինթոնը իր նախընտրական շտաբի ինքնաթիռում  ունեցած ելույթի ժամանակ:

Իր խոսքում Քլինթոնը նաև ընդգծել է, որ նախագահական մրցապայքարում իր մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփը «տարօրինակ հակվածություն» ունի բռնապետերի հանդեպ:


© armedia.am