Եվրախորհրդարանի հանձնաժողովը կողմ է քվեարկել ԵՄ-Վրաստան առանց վիզային ռեժիմին

11:09     6 սեպտեմբերի, 2016

Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարության և ներքին հարցերով հանձնաժողովը կողմ է արտահայտվել Եվրամիության և Վրաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմի սահմանմանը, տեղեկացնում է РИА Новости-ն:

Վրաստանի քաղաքացիների` ԵՄ տարածք կարճատև ուղևորություններ կատարելու համար ազատ վիզային ռեժիմի սահմանումն այժմ պետք է հաստատի Եվրախորհրդարանը: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա Ստրասբուրգում կայանալիք առաջիկա նստաշրջանի ժամանակ:

2015 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը տեղեկացրել է, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են բոլոր պայմանները ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար: Այդուհանդերձ, վերջնական որոշում այս հարցով դեռևս չի կայացվել:

 

 


© armedia.am