Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարության և ներքին հարցերով հանձնաժողովը կողմ է արտահայտվել Եվրամիության և Վրաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմի սահմանմանը, տեղեկացնում է РИА Новости-ն:
Վրաստանի քաղաքացիների` ԵՄ տարածք կարճատև ուղևորություններ կատարելու համար ազատ վիզային ռեժիմի սահմանումն այժմ պետք է հաստատի Եվրախորհրդարանը: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա Ստրասբուրգում կայանալիք առաջիկա նստաշրջանի ժամանակ:
2015 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը տեղեկացրել է, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են բոլոր պայմանները ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար: Այդուհանդերձ, վերջնական որոշում այս հարցով դեռևս չի կայացվել: